Այսօր: Երեքշաբթի, 20 Նոյեմբերի 2018թ.
Վաղաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.09.18 ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՎԱՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Վաղաշեն համայնքում կազմակերպվեց հերթական համապետական շաբաթօրյակը: Շաբաթօրյակին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմը, դպրոցի աշխատակիցները և աշակերտները,  բուժամբուլատորիայի աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչները (շուրջ 250 մարդ): Օգտագործվել է 1 էքսկավատոր և 2 ինքնաթափ: Մաքրվել են պատմամշակութային և զբոսաշրջային վայրերը, ճանապարհների եզրերրը, հին և նոր գերեզմանատների տարածքները, դպրոցի և համայնքային ենթակայության շինությունների շրջակայքը: Հավաքված աղբը ինքնաթափերով տեղափոխվել է համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայր և էքսկավատորով ծածկվել: 

26.04.18 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Վաղաշեն համայնքում 2018 թվականի ապրիլի 14-ին կազմակերպվեց հերթական շաբաթօրյակը, որին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, միջնակարգ դպրոցի և բուժամբուլատորիայի աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչներ՝ շուրջ 150 մարդ: Օգտագործվել է մեկ ինքնաթափ մեքենա, մեկ էքսկավատոր, երկու բելառուս-բուլդուզեր: Մաքրվել է 8 աղբատեղ: Կազմակերպվել է ծառատունկ, մաքրվել են համայնքի փողոցները: Նկատի ունենալով աշխատանքների մեծ ծավալը՝ համայնքում սանիտարական մաքրման աշխատանքները սկսվել են ավելի վաղ՝ դեռևս ապրիլի 12-ից և շարունակվել մինչև ապրիլի 17-ը:

31.07.17 ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Վաղաշեն համայնքում 2017 թվականի հուլիսի 29-ին կազմակերպվեց հերթական շաբաթօրյակը, որին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, միջնակարգ դպրոցի և բուժամբուլատորիայի աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչներ՝ շուրջ 80 մարդ: Օգտագործվել է մեկ ինքնաբարձիչ-ինքնաթափ մեքենա: Մաքրվել է 5 աղբատեղ:

20.06.17 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
    Վաղաշեն համայնքում «Մաքուր Հայաստան» շարունակական ծրագրի շրջանակներում  ս/թ. մայիսի 10-ից սկսվել են աղբահանման և սանիտարական մաքրման աշխատանքները, որոնք տևել են մինչև հունիսի 5-ը: Համայնքի վարչական տարածքի տարբեր հատվածներում կուտակված աղբը ինքնաբարձիչ-ինքնաթափ մեքենայի միջոցով տեղափոխվել է բնակավայրից հեռու, լցվել բնական փոսորակ, որտեղ եղել է մեծ քանակությամբ աղբ, այնուհետև բերվել է շուրջ 100 խմ հող և ծածկվել աղբով լցված փոսը:      Համայնքի բնակիչները և կազմակերպությունները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին մայիսի 27-ին տեղի ունեցած շաբաթօրյակին. մասնակցում էին ավելի քան հարյուր մարդ (համայնքապետարանի աշխատակազմը, ... Մանրամասն
26.04.17 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի  մարզի Վաղաշենի  գյուղապետարանի աշխատակազմի աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր կայք այցելելու համար: Գյուղապետարանի պաշտոնական կայքում  Դուք հնարավորություն կունենաք հետևելու համայնքում տեղի ունեցող իրադարձություններին, դիտել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները, համայնքի բյուջեն, կայքում գրանցվելու դեպքում կարող եք նաև մեկնաբանություններ և կարծիքներ գրել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների վերաբերյալ: Մենք կուսումնասիրենք նաև Ձեր կողմից ներկայացված առաջարկները՝ Ձեր բարձրացրած հարցերին լուծում տալու, ինչպես նաև կայքի բովանդակային համալրումն ապահովելու ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն, 2-րդ փողոց, շին. 1

(0262)-4-36-42

vaghashen.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner